Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց (այդ թվում՝ երեխաների) տարհանում չի իրականացվում: 

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալություն բոլորին սրտացավության և աջակցելու պատրաստակամության համար:

Տեղեկացնում եմ, որ Տավուշի մարզում որևէ երեխա ապաստանի, հագուստի, սննդի խնդիր չունի:
Երեխաների անվտանգությունն ու ապահովությունը մեզ համար առաջնային կարևորություն ունեն, մենք յուրաքանչյուր երեխայի ու բնակչի կողքին ենք և արագ արձագանքում ենք բոլոր խնդիրներին:

Եվս մեկ անգամ խնդրում եմ բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել մեզ հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել