Հայաստանում հուլիսի 16-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 554 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսի 33559 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 141410:

Փաստացի այս պահին բուժվում է 10832 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 21931 անձ:

Ընդհանուր առմամբ, 796 պացիենտ մահացել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել