Image result for theresa mayՄեծ Բրիտանիան ԵՄ-ում կպնդի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանմանը` մինչև Մինսկի համաձայնությունների կատարումը, հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մեծ Բրիտանիան կպնդի և կոչ կանի եվրոպական գործընկերներին, որպեսզի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանվեն մինչև մինսկյան համաձայնությունների կատարումը»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել