1in.am–ը գրում է.

Destiny’s Child-ի նախկին անդամներ Բեյոնսեն, Քելի Ռոուլենդը և Միշել Ուիլյամսը պատրաստվում են միանալ և նոր ալբոմ ձայնագրել, այնուհետև այդ ալբոմով շրջագայության մեկնել, գրում է Spletnik.ru-ն:
Destiny’s Child միավորման մասին լուրերը հայտնվել են անցած հանգստյան օրերին, երբ Բեյոնսեն, Քելին և Միշելը Stellar Gospel Music Awards երաժշտական մրցանակաբաշխությանը միասին երգ են կատարել:
Մինչդեռ, եռյակի իրական միավորման մասին խոսք չի գնում: Երգչուհիները հանդես կգան իրենց անուններով, այլ ոչ թե որպես Destiny’s Child-ի մենակատարներ: Աղբյուրների տվյալներով՝ Բեյոնսեի հայրը՝ Մեթյու Նոուլզը, ով Destiny’s Child-ի բաժնետեր է, բրենդն օգտագործելու համար զգալի փոխհատուցում կպահանջի:
Նշենք, որ խմբի նախկին մասնակիցներից ոչ մեկը Մեթյու Նոուլզի հետ չի համագործակցում: Քելին և Միշելը նրա ծառայությունից հրաժարվել են հինգ տարի առաջ, իսկ Բեյոնսեն հորը հոգեկան ճնշումների մեջ է մեղադրել, և նրա հետ պայմանագիրը խզել է 2011-ին։






