1in.am–ը գրում է.

Կիրակի օրը կեսօրին եգիպտացի պաշտոնյաները ոստիկանության հետ միասին ներխուժել են Կահիրեի կենտրոնում գտվող «Պասսիլես» սրճարանը և հայտարարել դրա փակման մասին, որից հետո մեխել են դրա դռները: Սրճարանը կահիրցիների շրջանում բավականին տարածված էր, ովքեր այդտեղ հավաքվում էին թեյի բաժակի շուրջ, սակայն ոստիկանությունում համոզված են, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Ոստիկանության պետ Գամալ Մոխին համոզված է, որ սրճարանը սատանիստների հավաքատեղի է, որտեղ սատանիստական ծիսակարգեր են անցկացվել, իսկ մուտքի մոտ սատանիստական պատկերներ են արված:
BuzzFeed-ի հաղորդմամբ՝ բացի փոքր սվաստիկայից, որն արված է մուտքի դռան վրա, սրճարանում սատանիստական այլևս ոչինչ չի հայտնաբերվել: Դրանից բացի, տեղի բնակիչներից ոչ ոք տեղյակ չի եղել քաղաքի կենտրոնում տեղակայված այդ սատանիստական սրճարանի, այդտեղ իրականացվող ծիսակարգերի մասին:
Սակայն, շատերը համոզված են, որ կատարվածն արտահայտում է այն մթնոլորտը, որը տիրում է ամբողջ Եգիպտոսում:
Եգիպտացի ակտիվիստները համոզված են, որ պաշտոնյանների հայտարարություններն այն մասին, թե սրճարանը օգտագործվել է աթեիստների կողմից, խոսում է եգիպտական կառավարության և նախագահ Աբդուլ-Ֆաթթահ աս-Սիսիի կողմից նրանց վրա ճնշումների մասին:
Դեկտեմբերի սկզբին Դար ալ Իֆտան՝ եգիպտական կառավարության բաժինը, որը կրոնական էդիկտներ է թողարկում, հայտարարել է, որ Եգիպտոսում 866 աթեիսներ կան, որը հավասար չէ ոչ Կահիրեի բնակչությանը (8 միլիոն), ոչ էլ Եգիպտոսում մուսուլմանների և քրիստոնյաների թվին (79 և 5 միլիոն): Իրավապաշտպանների խոսքերով՝ այս հայտարարությունն արվում է այն նպատակով, որպեսզի աթեիստները գիտակցեն, որ իրենց հետևում են:



