1031greece1in.am-ը գրում է.

Եվրագոտու աշխատակազմը նիստի ժամանակ հավանության է արժանացրել Հունասատանին 1 մլրդ եվրո հատկացնելը` ֆինանսական օգնության երկրորդ ծրագրի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Աթենքի տեղեկատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ ապրիլին եվրագոտում էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներն արգելափակումից հանել են Աթենքին հատկացվելիք 8.3 մլրդ եվրո տրանշը: Առաջին 6.3 մլրդ եվրո փոխանցումը տեղի է ունեցել ապրիլին, երկրորդը` 1 մլրդ եվրոն, հուլիսի սկզբին: Օգոտսոսի 13-ին հավանության արժանացած գումարն երրորդ տրանշն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել