1in.am-ը գրում է.
Իսրայելցի սոցիոլոգները և տնտեսագետները մոդել են կառուցել, որը թույլ կտա գնահատել, թե ինչպես է բանտերի` ներքին գործերի նախարարությունից հատուկ գերատեսչությունների հանձնվելը ազդում հանցագործության մակարդակի վրա: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Public Economocs ամսագրում:
Դոկտոր Իթայ Աթերի գլխավորությամբ տեղի ունեցած գիտափորձի արդյունքում պարզ է դարձել որ վերոնշյալ դեպքում ձերբակալությունների քանակը մեծացել է 11 տոկոսով: Ոստիկանները սկսել են ձերբակալել ոչ միայն պակաս վտանգավոր հանցագործություններում մեղավորներին, այլև բանտում են հայտնվում նրանք, որոնց նախկինում չէին համարձակի ձերբակալել` բանտերի համալրվածության պատճառով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1398917.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել