Ոնց մտածում եմ, հանգում եմ մի տխուր եզրակացության. Գարեգին Բ-ին կհաջողվի անել, ինչ չհաջողվեց անել ոչ թուրքերին, ոչ պարսիկներին, ոչ բյուզանդացիներին, ոչ արաբներին, ոչ վրացիներին ու մնացյալ բոլոր օտարներին, ովքեր երբևէ խնդիր էին դրել պառակտում մտցնել հայ ժողովրդի միջև՝ կազմաքանդելով Եկեղեցին:
Մեկ անգամ ասել եմ, ինքս աթեիստ եմ, բայց ինձ համար Հայ Առաքելական Եկեղեցին ոչ միայն կրոնական կառույց է, դա մեր ազգի ողնաշարն է, ընդ որում, այն բացառիկ ինստրումենտը, որ քիչ թե շատ հավաքված է պահում մեր աշխարհասփյուռ ժողովրդին:
Սակայն 1999 թվականից ի վեր Առաքելական Եկեղեցին դեգրադացիայի խորը փուլ է մտել և այսօր արդեն ակնհայտ են դրա գալիք մասնատման առաջին նախանշանները ու դրա գլխավոր մեղավորը կաթողիկոսի աթոռն ուզուրպացրած ու իրեն կճոյանակերպ «հոգևորականներով» շրջապատած Գարեգինն է, ով հետևողականորեն ապականում է Եկեղեցու հեղինակությունը իր հոտի աչքերում մի կողմից, իսկ իր վարած ներեկեղեցական քաղաքականությունով արդեն հասել է նրան, որ Հայ Առաքելական Եկեղեցու երկու առանցքային թեմեր՝ Ֆրանսիայի ու Երուսաղեմի թեմերը բացահայտ առճակատման են դուրս եկել Մայր Աթոռի հետ:
Եթե Գարեգինը կանգ չառնի, ապ հաշված տարիների հարց է, երբ ՀԱԵ-ն փուլ կգա ու կբաժանվի իրար հետ հակամարտող մի քանի բեկորների, որոնք յուրաքանչյուրը հարցի տակ կառնեն մյուսի լեգիտիմությունը: Սա իրոք աննախադեպ կացություն է Հայ Առաքելական Եկեղեցու պատմության մեջ ու արդեն առանց վարանելու կարելի է պնդել, որ 301 թվականից ի վեր ամենախայտառակ կաթողիկոսը հիմա բազմած է այդ բարձր աթոռին ու ոչ մի բան չի հուշում, որ սա երկար չի տևելու:
Ցավալի է, որովհետև երբ բարոյալքվում է Եկեղեցին, բարոյալքվում է նաև ժողովուրդը, որովհետև գաղափարականության ու ինչ որ վեհ արժեքների վերջին հանգրվանը մեր ազգի համար մնացել է Եկեղեցին, մնացածը ոչնչացրեցինք այս 20 տարիների ընթացքու, իսկ եթե սրանից էլ զրկվենք, ապա կարելի կլինի շրջել մեր ժողովրդի պատմության վերջին էջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել