Totalfootball.am-ը գրում է.

Բուլղարիայի ազգային հավաքականը հոկտոեմբերի 10-ին ժամանեց Երևան, որտեղ կկայանա Աշխարհի առաջնության ըտնրական փուլի Հայաստանի դեմ խաղը:

Օդանավակայանում բուլղարացիներին դիմավորել էին Հայաստանի հավաքականի մոտ 200 երկրպագուներ, որոնք սուլեցներով, երգերով և "ցիգանի" բացականչություններով նրանց ուղեկցեցին մինչև ավտոբուս: Նրանք նաև հայրենասիրական երգեր էին երգում և ճայթրուկներ պայթեցրին:

Ֆուտբոլիստները ժպտալով, ոստիկանների ուղեկցությամբ տեղ զբաղեցրին ավտոբուսում և շարժվեցին դեպի հյուրանոց:

Ոստիկանության ներկայացուցիչները ֆուտբոլասերներին հորդորում էին զերծ մնալ սեռական բնույթի կամ ռասիստական վիրավորանքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել