Տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված վայրում ինչ-որ միջոցառում է տեղի ունեցել, որի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։
Դեպքի փաստով Ոստիկանության Ախուրյանի բաժնում խուլիգանության հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու մասնակիցների ամբողջական ինքնությունները ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալները Հայաստանում հայտնի մարզիկներ են, նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/05/11/1305079
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



