Shamshyan.com-ը գրում է․
Մարտի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ 40-ամյա Հասմիկ Մ.-ն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինը նշված բժշկական կենտրոնի ծննդատուն էր տեղափոխվել հղի վիճակում և երեխայի ծնվելուց հետո նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/03/24/1302133
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



