Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանում գործող թիվ 39 նախադպրոցական ուսումնական հաստատությունում տիրում է հակասանիտարական, հակահիգիենիկ վիճակ։
Ըստ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների՝ մեկ ամիս է դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը ու կեղտը հոսում են մանկապարտեզի տարածքով՝ հասնելով մինչև Մարգարյան ու Բաշինջաղյան փողոցներ։ Կեղտաջրերը անցնում են նույնիսկ ճաշարանի մոտով ու պատկերացնել կարելի է, թե երեխաները այդ հոտին ինչպես են սնվում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով ծնողներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին ուղղում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/03/13/1301520
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



