Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Չինաստանը Ռուսաստանին տրամադրում է տիեզերական հետախուզության տվյալներ Ուկրաինայի վրա հարվածների համար։

«Մենք տեսնում ենք Ռուսաստանի կապերի ամրապնդումը Չինաստանում այն կառույցների հետ, որոնք կարող են տրամադրել տիեզերական հետախուզության տվյալներ։ Ցավոք, կապ է հայտնաբերվել Ուկրաինայի տարածքի չինական արբանյակային պատկերների և համապատասխան էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի հարվածների միջև», - ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ նման գործողությունները թույլ են տալիս Ռուսաստանին երկարաձգել պատերազմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել