Այսօր՝ դեկտեմբերի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Առինջ մոլի մոտ՝ Արտաշատի խճուղում, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ Ստելլա Բ․-ին, հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ու մինչ կժամանեին շտապօգնության բժիշկները, քաղաքացիների հետ վիրավորին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, ապա ժամանած բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել