Սիրելինե՛ր, Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը: Այս մասին հայտնում է Հայր Զաքարիան։

«Ձեր աղոթքներում անպայման հիշեք հոգևորականներիս: Տերն անսասան պահի Հայոց Եկեղեցին»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայր Աթոռում վատացել էր տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը։ Շտապօգնության խումբը նրան հոսպիտալացրել էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել