Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կարելիայում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Սու-30 ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է անձնակազմը։

«Այսօր, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 19:00-ին, Կարելիայի Հանրապետությունում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Սու-30 ինքնաթիռ։ Ինքնաթիռը կործանվել է անմարդաբնակ տարածքում։ Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Անձնակազմը զոհվել է»,-ասվում է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել