«Ես ընդդիմադիր հայացքներով մարդ եմ, բայց մենք բոլորս Աստծո զավակներն ենք և Եկեղեցին ընդունում է բոլոր մարդկանց՝ անկախ ընդդիմադիր հայացքներից, իշխանական հայացքներից, բոլորս քրիստոնյա ենք»,– այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է երգիչ Մհեր Արմենիան, որը Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում էր Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում Տեր Թադե Թախմազյանի մատուցած պատարագին։
Նա նշել է, որ համերաշխության աղոթք է բարձրացրել եկեղեցում։
«Ես ինքս որոշեցի գալ այստեղ, որտեղ որ վարչապետն է։ Ուզեցի ներկա գտնվեմ, տեսնեմ այս կողմի ժողովրդիս, քանի որ ընդդիմադիր դաշտի ժողովրդին ճանաչում եմ»,– ասել է երգիչը։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/article/693608/am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



