Սիրիայի նախագահը երկուշաբթի օրը Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:

Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շայբանին հաստատել էր, որ նախագահ Ահմեդ աշ-Շարաան նոյեմբերի սկզբին կայցելի Սպիտակ տուն և կքննարկի Սիրիայի վերականգնման հարցերը։

«Օրակարգում բազմաթիվ հարցեր են՝ սկսած պատժամիջոցների չեղարկումից մինչև ԱՄՆ-ի և Սիրիայի միջև հարաբերությունների նոր էջի բացումը։ Մենք ցանկանում ենք հաստատել շատ ամուր գործընկերային հարաբերություններ երկու երկրների միջև»,-նշել է աշ-Շայբանին։

ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով, Սիրիայի նախկին որևէ նախագահ երբեք պաշտոնական այցով չի եղել Վաշինգտոնում։ Այս տարվա սեպտեմբերին աշ-Շարաան ելույթ էր ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Նյու Յորքում։

Բաշար ալ-Ասադից իշխանության զավթումից հետո՝ անցած տարվա դեկտեմբերին, աշ-Շարաան մի շարք արտասահմանյան այցեր է կատարել, քանի որ նրա անցումային կառավարությունը փորձում է վերականգնել Սիրիայի կապերը համաշխարհային տերությունների հետ, որոնք Ասադի իշխանության տարիներին խուսափում էին Դամասկոսից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել