Գյումրու քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո հարուցված քրեական գործով անցնող անձանց թիվը հասել է 43-ի: Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Նրանցից 26-ը կալանավորված են, 15-ը տնային կալանքի տակ են, ևս մեկը՝ վարչական հսկողության տակ։ Քրեական գործերով անցնող 2 անչափահասներից մեկը գտնվում է մեկուսարանում, երկրորդը՝ տնային կալանքի տակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել