Tert.am-ը գրում է.

Հայաստանում այս պահի դրությամբ հնարավոր չէ բարձրացնել կենսաթոշակները։ Այս մասին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշել էր, որ եթե կենսաթոշակները բարձրացնեն այնքան, որ ֆիսկալ անկայունություն առաջանա երկրում և բյուջետային, հարկաբյուջետային խնդիրներ լինեն, ապա ոչ միայն կենսաթոշակառուները, այլև բոլորը վատ կապրեն։

«Մանիպուլացվում է հակառակ կերպ։ Իբրև թե, եթե կենսաթոշակները բարձրացվեն, ապա կենսաթոշակառուները վատ կապրեն։ Ամենևին դրա մասին չէր խոսքը, այլ այն մասին, որ մեր ֆիսկալ հնարավորությունները թույլ են տալիս բարձրացնել այսքան ու այս եղանակով (նկատի ունի կենսաթոշակներից ստացվող հետվճարները – խմբ․)։ Կարծում ենք, որ այս պահի դրությամբ ավելին հնարավոր չէ, ու սա նաև գործիք է, որը խթանելու է հավելյալ հարկերի հավաքագրմանը»,- նշել է Թորոսյանը՝ հիշեցնելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արած հայտարարությունը` կապված կենսաթոշակների բարձրացման հետ և ընդգծել, որ արդեն երկու օր է` այն շահարկվում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել