Դու հեռացա՜ր,
դո՞ւ վառեցիր
ցոլքը ցայգի,
չորացնելու թա՞ցն աչքերիս…
թե՞ գող մութն էր, գո՛ղն այդ լույսի,
որը գրկից բաց էր թողնում իր ձեռքերը,
մի կերպ կառչած արշալույսից…
Դու հեռացար, որ ամպերի լեզվո՞վ խոսես,
որ արևի ճառագայթին հպարտ բազմե՞ս,
ու ցուցադրես,
որ իմ սերը ոչինչ չա՞րժե…
Դու մոռացա՞ր, որ
իմ սերը գիշեր չո՛ւնի…
չո՛ւնի ցերեկ,
չի՛ ընդունում այս աշխարհում
ո՛չ մի օրենք
ու պաշտում է մի սրբություն՝
խաղա՜լ, խաղա՜լ վարսերիդ հետ,
ձեռքերի՜դ հետ, կրծքերի՜դ հետ
ու մարմինդ արևահամ
ճզմե՜լ, քամե՜լ
գավաթի մեջ,
կո՛ւմ կո՛ւմ խմել ու ըմբոխշնել…
Դու հեռացար ու քեզ թվաց
լույսը խամրե՞ց,
մայրամուտն էլ թևերը բաց ի՞նձ փաթաթվեց…
Դու մոռացար,
որ իմ սպիտակ սիրո համար
չկա ցերե՛կ,
այն քո լույսից՝ անլույս է,
չկա գիշե՛ր՝
քո լույսը - իմ լույսն է,
կա մի երազ ու
երազն այդ իմ Սուրբն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/536690416403932
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել