Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև համայնքային ոստիկանության տարածքային բաժնի հերթապահ խումբը։ Իրավապահները տարհանել են դպրոցի անձնակազմին ու երեխաներին։ Այս պահին սակրավորները դպրոցում որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզում են ահազանգող քաղաքացու ինքնությունը։ Դեպքի փաստով էլ տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



