Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀանդԱրտ մշակութային այգում ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը: Այն բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Տիգրան Գյուլումյանն է:

Ներկայացումից հետո Նիկոլ Փաշինյանն անընդհատ հարցնում էր դերասաներին, թե ինչ փոխանցեցին մարդկանց ներկայացումը խաղալով։

«Ես որպես հանդիսատես ուզում եմ իմանամ՝ դուք ինձ ինչ ասեցիք, ինչ փոխանցեցիք։

Այ դուք ինչ հասկացաք այս պատմությունից,  իմ հետևությունն արել եմ, բայց ես չհասկացա՝  դուք ինչ ասեցիք, ինձ ձեր ներկայացումը շատ դուրս եկավ, վաղուց այսքան լիաթոք չէի ծիծաղել, այսքան մեծ գեղագիտական հաճույք չէի ստացել, բայց ուզում եմ հասկանալ, վերջը ինչ ասեցիք ինձ»։

Դերասան Տիգրան Գյուլումյանը արձագանքեց․ «Ներկայացման մեջ մի տող կա, երբ որ գյուղապետը հնչեցրեց, երբ որ խոսում էինք հայրենիքի, հողի, պետության արժեքի համար, հողը պատկանում է նրան ով գիտի դրա արժեքը։ Ես ուզում եմ, որ մենք յուրաքանչյուրս նախ և առաջ հայրենասիրությունից, պետությունից, երկրից խոսալուց առաջ իրականում արժեքավորենք դրան, տեր լինենք»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել