Tert.am-ը գրում է.

Միանգամից ասեմ, որ Թուրքիայում Հայաստանն ու հայ ժողովրդին լավ են ճանաչում։ Գիտեն, թե որքան կարևոր է պատմական հիշողությունը մեզ համար։ Քաջատեղյակ են, թե որքան ենք մենք կապված մեր հայրենիքի Արևմտյան մասի հետ, որ այսօր Թուրքիայի վերահսկողության ներքո է։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Թուրքերին այդ գիտելիքը օգնում է, որպեսզի ճիշտ մշակեն այսօր մեր հանդեպ տարվող նվաճողական քաղաքականությունը։ Սրա մի օրինակ այսօր կարելի է տեսնել Թուրքիայի հետ վարվող ու անվերջ թմբկահարվող «բանակցությունների» շրջանակներում։ Այսպես, եթե ուշադրություն դարձնե՛ք, ապա ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հետ թուրքերի ամեն հանդիպումից հետո արված հայտարարություններում կա մոտավոր այսպիսի ձևակերպում.

«Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները նաև պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես... պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել