Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/09/03/1290301
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



