Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 30–ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Երևանի-Գյումրի ավտոճանապարհին՝ Մարալիկի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 34-ամյա Էդգար Հ․-ն իր վարած մոտոցիկլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Max Oil» բենզալցակայանի տանիքի հենասյանը և լիցքավորման սարքին։
Մոտոցիկլավարը տեղում մահացել էր, իսկ բախման հետևանքով հրդեհ էր բռնկվել և բենզալցակայանի աշխատակիցները մարել էին այն։
Տելեգրամյան ալիքների հաղորդմամբ՝ մոտոցիկլի վթարից մահացած երիտասարդը Էդգար Հայրապետյանն է:
Հրապարակվել է նաև նրա լուսանկարը։

Նյութի աղբյուր՝ https://lurer.com/article/675688/am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



