Tert.am-ը գրում է․
Բելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Դոնալդ Թրամփի միջև օգոստոսի 15-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել, հաղորդում է բելառուսական կողմը։
Հաղորդվում է, որ նրանք քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, տարածաշրջանային թեմաներ և իրավիճակը աշխարհի թեժ կետերում, ներառյալ՝ Ուկրաինայում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ «Լուկաշենկոն Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ, և այդ հրավերն ընդունվել է», - ասված է հաղորդագրության մեջ։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/08/15/trump/4240402
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել