Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ջրասուզակը և Սևանի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյաի և դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կարեն Դանիելյանը և Դավիթ Վարդանյանը։
Ջրային վաշտի պարեկները նավակով և սկուտեռով քաղաքացիների հետ «Գոռ Արս» լողափի տարածքում Սևանա լճից դուրս են բերել 16 տարեկան երեխայի, ում օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ցուցաբերել են առաջին բուժօգնություն, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է երեխայի ինքնությունը։ Քննիչի հանձնարարակոնվ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/08/03/1288447
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



