Այսօր՝ հուլիսի 19-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ Միկրոշրջան թաղամասի 64 շենքում կրակ և ծուխ է նկատվում: 
Ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյանի քաղաքպետ Էդուարդ Բաբայանը: 
Քաղաքապետը, հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են մոտ 100-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ երեխաների ու մեծահասակների, ապա հրշեջները մարել են 5-րդ հարկի էլեկտրական հաշվիչներում առաջացած կրակը: 
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի թույլ միացումը: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել