Նոր մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 24–ին Լոռու մարզի Դարպաս գյուղում տեղի ունեցած սպանության վերաբերյալ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան օպերատիվ տեղեկություններ, որ սպանված 54–ամյա տղամարդը վիճաբանություն է ունեցել հոր հետ, մի քանի անգամ քաշքշել ու հարվածել է նրան և վիճաբանության ժամանակ հնչել են հայհոյանքներ։ 19-ամյա տղան, ով հարևանությամբ է բնակվում, մոտեցել և հորդորել է, որ դադարեցնեն խուլիգանությունը, սակայն Աշոտ Ա.-ն, դանակը ձեռքին, հարձակվել է 19-ամյա տղայի վրա՝ փորձելով հարվածել նրան ու կասկածյալը խլել է նրա ձեռքից դանակն ու ինքն է հարվածներ հասցրել Աշոտ Ա.-ին:

Այսօր դատարանը քննում է 19–ամյա երիտասարդի խափանման միջոցի հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել