«Անդաստիարակ», «անշնորհք», «ոչ արհեստավարժ», «սուս մնա», «ամոթ Ձեզ», «չափն անցնել»․ ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի գործածած այս բառերը մեղմ հանդիմանական կամ նախատական երանգ ունեն, ուղղված են լրագրողների գործողություններին գնահատական տալուն, այլ ոչ թե նրանց անհատապես վիրավորելուն։

Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ, այս մասին նշված է հանձնաժողովի տեղեկանքում․

«Արարատ Միրզոյանի արձագանքն իր բովանդակությամբ, տոնայնությամբ և բնույթով համահունչ կամ համապատասխան է եղել լրագրողների վարքագծին՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների և դրանց կապակցությամբ պետական քաղաքականության հետ կապված սոցիալական լարված իրավիճակը, և այն, որ լրագրողի հարցը (ռեպլիկը), տրվել է հարցազրույցից դուրս, ունեցել է սադրիչ բնույթ և Արարատ Միրզոյանի կողմից ընկալվել է որպես քաղաքական բնույթի հայտարարություն»,- նշված է տեղեկանքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
«Արարատ Միրզոյանի արձագանքն իր բովանդակությամբ, տոնայնությամբ և բնույթով համահունչ կամ համապատասխան է եղել լրագրողների վարքագծին՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների և դրանց կապակցությամբ պետական քաղաքականության հետ կապված սոցիալական լարված իրավիճակը, և այն, որ լրագրողի հարցը (ռեպլիկը), տրվել է հարցազրույցից դուրս, ունեցել է սադրիչ բնույթ և Արարատ Միրզոյանի կողմից ընկալվել է որպես քաղաքական բնույթի հայտարարություն»,- նշված է հանձնաժողովի հրապարակած տեղեկանքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել