Հանրապետության բոլոր համայնքներում գյուղատնտեսական խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից վերցվում է արյան փորձանմուշ և հանձնվում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության:

Փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի  Չկալովկա գյուղում արձանագրվել են են բրուցելոզ բրուցելոզ հիվանդության դեպքեր: Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել