Tert.am-ը գրում է․

Իրանի Սպահան քաղաքում «Ava Nar Parsian» ընկերության պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Ըստ «Iran International» լրատվականի՝  «Ava Nar Parsian» ընկերությունը մասնագիտացած է «այրվող նյութերի» արտադրության մեջ։ Ընկերության կայքում նշվում է, որ այն արտադրում է հրավառության նյութեր և դինամիտ:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:30-ին։ Տարածք են ուղարկվել փրկարարական խմբեր, հրշեջ մեքենաներ և անձնակազմ։ Դեպքի պատճառների վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդվում։ 

Հիշեցնենք, որ շաբաթ օրն Իրանի ամենամեծ՝ Բանդար Աբբասի Շահիդ Ռաջա նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել