Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից:

«Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով»,- ասացին ՔԿ-ից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել