Իրանի մասնակցությամբ հնարավոր պատերազմի մասին լուրերն ուղղված են տարածաշրջանում լարվածության սրացմանը, սակայն Թեհրանը պատրաստ է ցանկացած սցենարի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ–ներ հայտնել էին, որ Իրանի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին ԱՄՆ-ն լրացուցիչ ուժեր և միջոցներ է տեղափոխում Մերձավոր Արևելք:

Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը պարզաբանել էր, որ այդ միջոցառումներն ուղղված են կայունության ամրապնդմանը, ագրեսիայի կանխմանը և առևտրի ազատ հոսքի ապահովմանը։

«Հիմնականում դրանք տեղեկատվական դաշտում տարածվող խոսակցություններ են: Նպատակն է արհեստականորեն սրել տարածաշրջանի իրավիճակը: Այդ խոսույթներն ու դրանցով ձևավորվող հոգեբանական մթնոլորտը մեզ վրա չեն ազդում: Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ դիվանագիտության պատուհանը բաց է մնում, մենք պատրաստ ենք ցանկացած արկածախնդրության», – ասաց դիվանագետը:

Նրա խոսքով՝ նման արտահոսքերը միտումնավոր են ստեղծվում և ծառայում են կոնկրետ նպատակների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել