Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը 4 ամիս է՝ պետ եւ պետի տեղակալ չունի։ Աննա Վարդապետյանը նոր պետ չէր գտնում։ Մի քանի շաբաթ առաջ բաց մրցույթ է հայտարարվել։ Հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվել է։ Գլխավոր դատախազությունից մեզ ասացին, որ պետի պաշտոնի համար դիմել է Կորյուն Սերոբյանը, տեղակալի պաշտոնի համար` Հռիփսիմե Ասատրյանը։ Սերոբյանն իր նախկին գործընկեր՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքներն է դատարանում պաշտպանել։ Հռիփսիմե Ասատրյանը դատախազության իրավաբանական բաժնի պետն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: