Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Էրեբունի փողոցում բախվել են «BMW», «Chevrolet Volt», «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes»-ի և «BMW»-ի գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes»-ն ու «Opel»-ը եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանցած, երբ «BMW»-ն բախվել է «Chevrolet»-ին, ապա «Mercedes»-ին, հետո երկաթե սյանը: 
 
«BMW»-ի վարորդը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, վթարից հետք լքել է դեպքի վայրը: 
 
Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկությունը: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվոմ է վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել