Lurer.com-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Երբ հարազատդ դժվար վիճակում է հայտնվում, նրան ու նրա ընտանիքին միայնակ չես թողնում, այլ փորձում ես ինքդ ձեռք մեկնել ծանր պահին օգնելու համար: Նույնը Երևանի դեպքում է. ուժեղ ձյուն է տեղացել, լավ, թե վատ, քաղաքային իշխանություններն անում են առավելագույնը քաղաքը աշխատանքային վիճակի բերելու համար: Մենք էլ մեր հերթին պետք է օգնենք մայրաքաղաքին:

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի և թաղապետարանի գործընկերների հետ մաքրեցինք Մանթաշյան փողոցի թեքահարթակների ու մայթերի մի մասը, նաև մեր բակը:
Տնտեսվարողներից մեկն էլ վերջում գաթա հյուրասիրեց մայթերը մաքրելու համար»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել