
Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գառնի-Գողթ ավտոճանապարհին բախվել են «Opel Astra» և «Toyota Vits» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/02/14/1278273
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել