Lurer.com-ը գրում է․

Չինաստանը և Հնդկաստանը ժամանակավորապես դադարեցրել են ռուսական նավթի գնումները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Դա տեղի է ունենում լցանավերով բեռնափոխադրումների ծախսերի աճի ֆոնին, որոնց վրա չեն ազդում ԱՄՆ պատժամիջոցները:

Առևտրականները նկատում են ռուսական ESPO հում նավթի պրեմիումի աճ, որը ICE Brent-ի համեմատ աճել է 3-5 դոլարով։ Միաժամանակ, մի քանի միլիոն դոլարով ավելացել է Չինաստան մեկնող Aframax տանկերի վարձակալման արժեքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել