Հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Գանձակ բնակավայրում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Թորգոմ Մ․-ի վարած «Lexus» մակնիշի և 18-ամյա Արաբո Շ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով «Mitsubishi»-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներն 32-ամյա Լորիս Շ․-ն, 54-ամյա Լեյլի Շ․-ն և 54-ամյա Սամվել Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել