Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, վթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Յուրիկ Բաբայանն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հեղուկ գազի լիցքավորման կայանի մոտ եղած բազալտե եզրաքարին, ապա գովազդային սյանը, առաջ ընթացել բախվել հեղուկ գազի լիցքավորման սարքին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել