Գերմանական Bild-ը հայտնում է «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի ընտանիքի հետ տեղի ունեցած դեպքի մասին:

Երկու դիմակավորված տղամարդ փորձել են ներխուժել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի տուն։ Այդ ժամանակ տանն են եղել ֆուտբոլիստի կինը՝ մոդել Աննա Ադամյանը և որդին։

Կինը դիմակավորված տղամարդկանց նկատել է անվտանգության տեսախցիկների շնորհիվ։

Ադամյանը ոստիկանություն է կանչել, և կողոպտիչներին հաջողվել է վախեցնել:

«Երկու դիմակավորված տղամարդիկ փորձում էին ներխուժել այստեղ, երբ ես տանը մենակ էի Լևիի հետ: Սրանք իմ կյանքի ամենասարսափելի հինգ րոպեներն էին, և ես պարզապես ուրախ եմ, որ ոստիկանությունը արագ ժամանեց»-,գրել է Աննան Instagram-ի իր էջում:

Հավանաբար, կողոպտիչները հաշվի էին առել Ադամյանի՝ երեկոյան «Հերտայի» հետ կայանալիք հանդիպման մասնակցությունը՝ կարծելով, որ այդ ժամանակ տանը ոչ ոք չի լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել