Հերթական երեկոն է գալիս ու անցնում : Հերթական տաք թեյի բաժակի դատարվելուց հետո էլ ավելի խորանում ցավս:Ա՜խ ... Կարոտի ցավն ուրիշ է , գիտե՞ս :(
 Լրացնելու աննկարագրելի ցանկությունս այդպես էլ անիրական է մնում ևս մեկ անգամ ... Անկատար ... Հերթական թեյի դատարկվող բաժակը , որին այդպես էլ չի հաջողվում իր ջերմությամբ գոնե քիչ , բայց այնքան անհրաժեշտ ու կարևոր ջերմությունը տալ սառած հոգուս...Սառել է , քարացել հոգիս...Ձեռքերս սառն են ՝ հոգուս նման:Պատճառը միայն քո չլինելն է ... Ախր ուրիշ ես : Դու ու քեզ հետ կապված ամեն ինչ յուրահատուկ են : Երբեք ոչինչ ու ոչ մեկ չի կարող սփոփել ինձ ինչպես դու : Ու չնայած ամեն ինչին , ես դեռ ապրում եմ....Միայն քեզ համար : 
Ներկա չլինելդ ցավալի է , սակայն ամենաէականն է այն է , որ դու իմ ներկան ես և շատ սպասվող ապագան : Այնքա՜ն երկար եմ սպասել : Մի ուրախացնող փաստ կա ՝ մենք իրար շատ լավ գիտենք : Ես գիտեմ , դու էլ  հիմա կարոտում ես ու ներքուստ զգում , որ քո ՛՛լացկան՛՛-ը հաստատ տխուր է առանց քեզ : Բայց իմացիր նաև , որ հանուն քեզ ես ամեն ինչ էլ կհաղթահարեմ , միայն թե լավ լինես , սեր իմ :
Ինձ ուժ տվող ու թուլացնող միակ էակ , ես քեզ աշխարհից առավել եմ սիրում ... 
Կարոտում ու սպասում եմ քեզ , իմ էությունն ամբողջացնող ու հոգուս ջերմացնող միակ արև :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել