Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածի կմ16+580-կմ16+640-ում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով հոկտեմբերի 15-ի ժամը 12.00-ից մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 12.00, նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար (պայթեցման աշխատանքներն ավելի շուտ ավարտվելու դեպքում կտրվի լրացուցիչ ինֆորմացիա)։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Վարորդները նշված փակ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել