ArmLur.am-ը գրում է․
«Դոմուս» առևտրի կենտրոնը հիմնած «Դեկորա գրուպ» ընկերության նկատմամբ 2024 թվականի տարեսկզբին վարույթ է հարուցվել, ևս 2 վարույթ հարուցվել է ընկերության սեփականատեր Արմեն Մուրադյանի վրա։ Մյուս սեփականատեր Արման Ասլանյանի դեմ նախորդ տարի կիրառվել էր վարչական տույժ։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմի կողմից 2024 թվականին «Դեկորա գրուպ» ընկերությունում տարեկան ստուգումների ծրագրով այս տարվա 4-րդ եռամսյակում նախատեսված էր իրականացնել ստուգում։ Սակայն Տեսչական մարմինը չհասցրեց անցնել գործի, 4-րդ եռամսյակի մեկնարկին զուգահեռ, այսօր հրդեհ բռնկվեց «Դեկորա գրուպ» ընկերությանը պատկանող «Դոմուս» առևտրի կենտրոնի ամենամեծ պահեստային մասնաճյուղում։
«Դեկորա գրուպ» ՍՊԸ-ից հարուցված վարույթի արդյունքում հօգուդ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բռնագանձվել է 319 հազար 240 ՀՀ դրամ, որից 310 հազար 39 ՀՀ դրամը՝ որպես պետական պարտքի գումար, 3 հազար ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 6 հազար 201 ՀՀ դրամը՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Արմեն Մուրադյանի դեմ հարուցված 2 վարույթները Երևանի քաղաքապետարանի կողմից են հարուցված 10 օրվա տարբերությամբ՝ հուլիսի 9-ին և 19-ին։ Արմեն Մուրադյանից առաջին վարույթի շրջանակում հօգուդ Երևանի քաղաքապետարանի գանձվել է 100 հազար ՀՀ դրամ, իսկ 2-րդ վարույթով՝ 700 հազար դրամ։
Մյուս սեփականատեր Արման Ասլանյանի նկատմամբ 2023 թվականի հոկտեմբերի 24-ին կիրառվել էր վարչական տույժ՝ 10 հազար դրամ հօգուդ պետական բյուջեի հաշվին։
«Դեկորա գրուպ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալը կազմելը է 115 մլն դրամ։
ArmLur.am-ին ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ «Դոմուս» առևտրի կենտրոնում հրդեհի վերաբերյալ վարույթ չի հորուցվել։
«Այս պահի դրությամբ մենք հաղորդում չենք ստացել հրդեհի դիտավորությամբ առաջացնելու կամ, այսպես ասած, հրկիզման վերաբերյալ։ Նաև որևէ տեղեկություն իրավասու մարմիններից կամ անհատ քաղաքացիներից չենք ստացել տուժածների, վնասվածք ստացածների կամ զոհերի վերաբերյալ, որոնք պարտադիր պայման են տվյալ դեպքում վարութ նախաձեռնելու համար։ Հետևաբար այս պահ դրությամբ քրեական վարույթ չկա նախաձեռնված։ Որ պահին կունենանք նման տվյալներ, կստանանք դրանք փրկարար ծառայությունից կամ Ոստիկանությունից, կամ որևէ այլ սուբյեկտից, այդ դեպքում քրեական վարույթ նախաձեռնելու հարցը կլուծվի»,- ArmLur.am-ին փոխանցեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։