Tert.am-ը գրում է․
Պուտինը չի հասնում իր հիմնական նպատակին Ուկրաինայում. Ուկրաինան ոչնչացված չէ, իսկ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան նախկինում։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է չդադարեցնել Կիևի աջակցությունը մինչև արդար և կայուն խաղաղության սկիզբը։
«Ես գիտեմ իմ պատասխանը. մենք չենք կարող մեզ թույլ տալ շեղվել և չենք հրաժարվի Ուկրաինային տրամադրող մեր աջակցությունից, քանի դեռ նա չի հասել կայուն և արդար խաղաղության», - ասել է Բայդենը։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/09/24/bayden/4183621
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել