Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին իրականացվելու են քարաթափման աշխատանքներ։
Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ից Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները» -ասված է հայտարարության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել