Էսօր Լիա Զախարյան էի լրիվ դառել.
Հա մտածում էի գրեմ, թե չէ, բայց նման դեպքերը շատ կարևոր ու պետք են, որ փորձենք գոնե ինչ որ բան փոխել:
Յանդեքսի կոմֆորտ ծառայության վարորդն ինձ մեքենայից իջեցրեց ու իմ շրխկալով դուռը փակելու վրա մեքենայից գոռաց .«Անասուն հորդ տան դուռը չես փակում»: Դե բնականաբար ես հակադարձեցի , թե ոնց է ինձ հետ խոսում ու նույն բառը կրկնեցի իրեն (որ անասունը ինքն է): Պարոնը ահ տվեց , թե բա կիջնեմ գլուխդ կջարդեմ ու ես խոստացա, որ անպայման պատժելու եմ իրեն, որ նման հոգեկան անհավասարակշիռ մարդը իրավունք չունի մեքենա վարի ու մարդ տեղափոխի: Ի դեպ հունից դուրս էր եկել ինձ սպասելու համար, այնինչ ես նախապես զանգել զգուշացրել, նույնիսկ խնդրել էի իրեն ավելի հարմար տեղ կանգնել, որ սպասելուց չնեղվի: Որևէ վատ տոն կամ մուննաթ չի եղել ամբողջ խոսակցության ընթացքում մինչև ինձ վիրավորելը, նույնիսկ, երբ մեքենայի մեջ պահանջեց ձեռքիս մրգով տոպրակները չդնել կողքիս ու դա պատճառ հանդիսացավ, որ չեղարկի պատվերն ու ինձ իջեցնի մեքենայից: Ինչևէ մանրամասն չգրեմ սյուժեն, բայց Յանդեքսը տեղյակ է ողջ եղելությունից, ինձ հետ արդեն կապ են հաստատել, խոստացել պատժել վարորդին, բայց ես հրապարակում եմ հոգետվայտանքների մեջ գտնվող տղամարդու նկարը, մեքենայի մակնիշը (ի դեպ ֆիքսել եմ այն պահին, որ ասում էր գլուխս կջարդի) որ ճանաչեք ու եթե նույնիսկ շարունակի սույն երևույթը վարել (որը շատ քիչ հավանական է) զգուշանաք:
Չգիտեմ, թե ինչ չափորոշիչներով են նման մարդկանց աշխատանքի ընդունում ու թույլ տալիս իրենց փտած մեքենաներով կոմֆորտի տակ վարել, բայց արդեն չափն ու սահմանը լրիվ խախտվել է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anush.badalyan/posts/pfbid02kSU5qKMJCbGhSFm42ntss9fLJ6VdT4nhtpAyc3MA4k3BAq2XgwbLKGqFowceYR7Bl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել