ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները չեն փոխի ռուս-ամերիկյան հարաբերությունների բացասական ֆոնը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«Առաջիկա ընտրությունները չեն փոխի բացասական ֆոնը, բացասական իրավիճակը ռուս-ամերիկյան հարաբերություններում։
Մենք պետք է ապավինենք միայն մեզ, գլոբալ հարավից մեր գործընկերներին և աստիճանաբար, թեև ոչ այդքան արագ տեմպերով, բայց շարժվենք դեպի միջազգային բազմաբևեռ հարաբերությունների համակարգի ստեղծման ճանապարհը», - ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել